Մագնոլիա Տուրս | Հայաստան, զբոսաշրջության, ճամփորդություն, հյուրանոցներ, շրջագայություններ

  • Սկիզբ
  • Ընկերության մասին
  • Ավիատոմսեր
  • Վիզաներ
  • Հյուրանոցներ
  • Արտագնա ուղեգրեր
  • Ներգնա ուղեգրեր
  • Ապահովագրություն
  • Կոնտակտային տեղեկատվություն
russianenglish

Ներգնա ուղեգրեր
0

Մեր աշխարհն ընդարձակ և լի է զարմանալի և հանելուկային վայրերով: Ուր էլ որ դուք գնաք, գլխավորն այն է, որ ձեր հանգիստը կազմակերպեն մասնագետները: Մենք կօգնենք ձեզ կատարել լավագույն ընտրությունը և ձեր ցանկությունները կդառնան հաճելի, իսկ հանգիստն` անհոգ:
Ընդարձակեք ձեր աշխարհայացքը և հարստացրեք հիշողությունները:



Պատմական Հայաստան

Տևողություն
11 օր, 10 գիշեր (12 գիշեր արտերկրից ժամանած հյուրերի համար**)

Համառոտ նկարագիր
Ամբողջ Պատմական Հայաստանը ներառող այս եզակի Ճանապարհորդության ընթացքում բացի Կարսից, Անիից, Վանից և Մուշից դուք կտեսնեք նաև մեծ Նեմրութ լեռը Եփրատ գետի մոտ, ուր կանգնած են հսկայական հայ հեթանոսական աստվածների արձաններ (ՅՈւՆԵՍԿՈ-ի օբեկտ), Հայոց արքայից-արքայության Տիգրանակերտ մայրաքաղաքը, Ուրֆա, Այթապ և Մարաշ գեղեցիկ քաղաքները: Կայցելեք հետաքրքիր վայրեր. այն տեղը, ուր Բաբելոնի արքա Նիմրոդը (Նեբրովթ-Բելը) խարույկի մեջ գցեց Աբրահամին, սակայն Աստված կրակը վերածեց ջրի, իսկ ածուխները` ձկների: Կտեսնեք հնագույն ազգերի` ասորիների, ուրարտացիների և հռոմեացիների ստեղծած հուշարձաններ, առաջին քրիստոնյաների եկեղեցիներ, վայրեր, ուր ծնվել և քարոզել են Պետրոս և Պողոս Առաքյալները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ուր Ալեքսանդր Մակեդոնացին ջարդել է Դարեհի հզոր բանակը: Կայցելեք խաչակիրների հիմնած քաղաքներ և բյուզանդական բերդեր, ուր փորագրված են գրեր Կիլիկիո հայոց թագավորների, որոնց տիրապետությունը սփռվում էր Արևելյան Միջերկրականի դաշտերի և Տավրոսյան լեռների երկայնքով:

Հյուրանոցներ
(Երևան 4*), Կարս 4*, Վան 2*, Մուշ 3*, Դիարբեքիր 3*, Ադանա 3*, Սամանդաղ 3*, Նեմրութ` հոսթել, Էրզրում 2*

Ուղևորության ծրագիր.
Ուղևորության նախորդ օրը արտերկրից ժամանած հյուրերը կփոխադրվեն օդանավակայանից և կտեղավորվեն հյուրանոցում Երևանում:

1-ին օր: Կարս քաղաք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ
2-րդ օր: Անի մայրաքաղաք, Բայազեդ քաղաք, Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ, Բերկրիի ջրվեժ
3-րդ օր: Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Վարագավանք, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդ
4-րդ օր: Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ, Տիգրանակերտի բերդ, Դիարբեքիր քաղաք, Սբ. Կիրակոս եկեղեցի
5-րդ օր: Ուրֆա և Այնթապ քաղաքներ, “Կարմիր” եկեղեցի, “սուրբ ձկների” ավազան, Սբ. Եղիա տաճար, Սբ. Աստվածածին եկեղեցի, Կիլիկիո Հռոմկլա բերդ
6-րդ օր: Կիլիկիայի մայրաքաղաք Տարսոն, Սբ.Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպասներ, Լամբրոն բերդ, Կոռիկոսի ծովային բերդ
7-րդ օր: Սիս մայրաքաղաք, Անարզաբա և Լևոնի բերդեր, հին Ադանա, Հադրիանոսի կամուրջ, Սբ. Հակոբ եկեղեցի
8-րդ օր: Անտիոք քաղաք, Սբ. Պետրոս եկեղեցի, հայկական Վաքըֆ գյուղ
9-րդ օր: Սամանդաղի ծովափ և Մարաշ քաղաք
10-րդ օր: Նեմրութ լեռ, Երվանդունի Անտիոքոս արքայի դամբարան, Մալաթիա քաղաք, Սբ. Երրորդություն եկեղեցի, Խարբերդ
11-րդ օր: Էրզրում քաղաք, բյուզանդական ամրոց, Չիֆթե Մինարե կրոնական դպրոց, Հովվի կամուրջ, Սանասարյան վարժարան

Ուղևորության արժեքի մեջ ներառված են. 
որակյալ հյուրանոցներում մնալու ծախսեր, 
տրանսպորտային ծախսեր, 
երեք անգամյա սնունդ, 
պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր, 
ապահովագրություն, 
խումբն ամբողջ շրջագայության ընթացքում ուղեկցող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի (խմբավարի) ծառայություն:

Վիզաներ
Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ ուղևորության արժեքի մեջ:


Թուրքիա

ամենահայտնի հանգստավայր

Սիդե – Բելեկ – Մարմարիս – Անթալիա – Քեմեր – Ալանիա – Բոդրում - Ֆեթհիե

Իսրայել

չորս ծովերի երկիր

Անկրկնելի կոլորիտ, ճարտարապետություն, պատմությունն ու հմայք:

Իսպանիա

առեղծվածային երկիր

Մադրիդ - Բարսելոնա - Մայորկա - Կոստա-Բրավա - Կոստա դել Սոլ - Կանարյան կղզ. Տեներիֆէ - Իբիցա

© 2010 Հեղինակային իրավունքները պաշտպանված են, Մագնոլիա Տուրս

Website by